Ռայկոնենը ժպտում է նստելատեղի հարմարեցման պրոցեսում (տեսանյութ)Ռայկոնենը ժպտում է նստելատեղի հարմարեցման պրոցեսում (տեսանյութ)

Ռայկոնենը ժպտում է նստելատեղի հարմարեցման պրոցեսում (տեսանյութ)
13.02.16 13:20
Ferrari-ի մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որով երկրպագուներին առաջարկում է տեսնել Կիմի Ռայկոնենի` նստելատեղի հարմարեցման պրոցեսը:
Այդ գործընթացը, բնականաբար, շատ երկար է, իսկ տեսանյութն ընդամենը կես րոպեանոց, սակայն անգամ այդ կես րոպեից շատ բաներ պարզ են: Մասնավորապես, Ռայկոնենը հիանալի տրամադրություն ունի, այդ կարևոր պրոցեսսին մասնակցում են ոչ միայն Կիմիի մրցարշավային ինժեներներն, այլև` Սկուդերիայի ղեկավար Մուրիցիո Արրիվաբենեն, բացի այդ` Ռայկոնենի կոմբինեզոնի վրա ավելի շատ են սպիտակ գծերն, ինչը կրկին առաջ է բերում խոսակցություններն այն մասին, որ այս տարի Derrari-ի բոլիդի լիվրեան սպիտակ հատված է ունենալու:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված