Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը հայտնի էՀունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը հայտնի է

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը հայտնի է

10.02.16 16:42
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը հայտնի է

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունից առաջ Բուլղարիայի և Շվեյցարիայի ընտրանիների հետ համատեղ հավաք է անցկացնում Երևանում:

Այս մասին տեղեկացնոմ է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը` նշելո,վ որ արդեն հայտնի են նաև Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայանալիք Եվրոպայի առաջնության մասնակիցների անունները: Նրանք են` Ռոման Ամոյանը (59 կգ), Միհրան Հարությունյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Ռաֆայել Մանուկյանը (80 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), Արթուր Ալեքսանյանը (98 կգ) և Էդգար Խաչատրյանը (130 կգ):

Երևանյան հավաքը կավարտվի փետրվարի 17ին, իսկ փետրվարի 25-ին հայ ըմբիշները կմեկնեն Ստայկի, որտեղ Եվրոպայի առաջնությունից առաջ նախապատրաստական վերջին փուլը կանցկացնեն:

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա մարտի 8-ից 13-ը Ռիգայում:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված