Լաուդայի նոր ավիաընկերությունը անվանափոխվել էԼաուդայի նոր ավիաընկերությունը անվանափոխվել է

Լաուդայի նոր ավիաընկերությունը անվանափոխվել է

09.02.16 17:21
Լաուդայի նոր ավիաընկերությունը անվանափոխվել է

Mercedes-ի տնօրենների խորհրդի ոչ գործադիր տնօրեն Նիկի Լաուդան բոլորովին վերջերս` Սուրբ ծննդյան տոներից առաջ, ձեռք էր բերել Amira Air ավիաընկերությունը: Ինչպես հայտնի դարձավ նախօրեին` աշխարհի եռակի չեմպիոնը անվանափոխություն է կատարել ու իր նոր ավիաընկերությունը կոչել LaudaMotion:

Այդ ավիաընկերությունը մասնավոր չարտերային ավիաընկերություն է, որի հաշվեկշռում 12 ինքնաթիռ կա ու 70 աշխատակից:

Նշենք, որ նախկինում Լաուդան արդեն եղել է ավիաընկերությունների սեփականատեր: Խոսքը Lauda Air-ի ու Niki-ի մասին է: Հավելենք նաև, որ 66-ամյա Լաուդան մտադիր է երբեմն-երբեմն ղեկանիվն իր ձեռքը վերցնել:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված