Ռայկոնենը զարմացրել է Լախտիում իր հայրենակիցներինՌայկոնենը զարմացրել է Լախտիում իր հայրենակիցներին

Ռայկոնենը զարմացրել է Լախտիում իր հայրենակիցներին

06.02.16 10:36
Ռայկոնենը զարմացրել է Լախտիում իր հայրենակիցներին

Հինգշաբթի օրը Ferrari-ի արշավորդ Կիմի Ռայկոնենը զարմացրել է ֆիննական Լախտի քաղաքի expo-կենտրոնի այցելուներին` անսպասելի հայտնվելով այնտեղ որպես R-Kioski ընկերության կորպորատիվ միջոցառման հատուկ հյուր:

1 ժամի ընթացքումFerrari-Ի արշավորդը պատասխանել է մարդկանց հարցերին ու, մասնավորապես, նշել, որ նոր մրցաշրջանում հույս ունի` պայքարել հաղթանակի համար, քանի որ նախկինի պես հավատում է իր ուժերին ու հաջողությանը հասնելու ունակությանը:

Ըստ ամենայնի, մինչ վերջին պահը Ռայկոնենի այցը պահվել է գաղտնիության պայմաններում, քանի որ լրագրողներն այդ հանդիպմանը ներկա չեն եղել, սակայն հայտնի է, որ հայրենակիցները Ռայկոնենին շատ ջերմ ընդունելություն են կազմակերպվել:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված