Ալոնսոն` կոմենդատորե (լուսանկար)Ալոնսոն` կոմենդատորե (լուսանկար)

Ալոնսոն` կոմենդատորե (լուսանկար)
05.02.16 18:35
McLaren-ի իսպանացի արշավորդ Ֆերնանդո Ալոնսոն հերթական պարգևին է արժանացել, այս անգամ` ավտոսպորտից դուրս:
Արշավորդն արժանացել է Իտալիայի նախագահի կողմից շնորհվող «Իտալական հանրապետության առջև ունեցած ծառայությունների համար» շքանշանին, որը Իտալիայի բարձրագույն շքնշանն է համարվում: Այժմ Ալոնսոն կրում է շքանշանի (Ordine al merito della Repubblica Italiana) կոմենդատորեի հպարտ կոչումը
«Մեծագույն պատիվ է ստանալ բարձրագույն պարգևն ու «Կոմենդատորեի» կոչումն այնպիսի երկրում, ինչպիսին Իտալիան է: Այն մեծ տեղ է զբաղեցնում իմ սրտում»,-գրել է արշավորդն Instagram-ի իր էջում:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված