Չեմպիոնի էքգումացումն ու ԴՆԹ-անալիզները արդյունք են տվելՉեմպիոնի էքգումացումն ու ԴՆԹ-անալիզները արդյունք են տվել

Չեմպիոնի էքգումացումն ու ԴՆԹ-անալիզները արդյունք են տվել

05.02.16 16:38
Չեմպիոնի էքգումացումն ու ԴՆԹ-անալիզները արդյունք են տվել

Արդեն քանիցս տեղեկացրել էինք, որ Արգենտինայում 2 մարդ` Օսկար Էսպինոսան ու ռուբեն Վասկեսը պնդում էին, որ իրենց հայրն F1-Ի աշխարհի հնգակի չեմպիոն Խուան Մանուել Ֆանխիոն է: Խնդրի լուծման նպատակով տեղի իշխանությունները որոշում էին ընդունել` էքսգումացնել Ֆանխիոյի մարմինը ԴՆԹ-ի թեսթի անցկացման համար:

Ըստ հետազոտության տվյալների Ֆանխիոն 99.99% հավանականությամբ Օսկար Էսպինոսայի հարն է: Ռուբեն Վասկեսի հետազոտության արդյունքները չէին հաղորդվում, սակայն արգենտինական մամուլը պնդում է, որ Վասկեսը նույնպես աշխարհի հնգակի չեմպիոնի որդին է:

Հիշեցնենք, որ անձամբ Ֆանխիոն կյանքի օրոք երբևէ չի նշել, որ զավակ ունի: Արշավորդը երբեք ամուսնացած չի եղել, սակայն նրա կենսագիրները պնդում են, որ նա 20 տարի հարաբերություններ է ունեցել մի կնոջ հետ, ում որդին էլ Օսկար Էսպինոզան է:

Վասկեսը պնդում է, որ ֆինանսական հետաքրքրվածություն իր պահանջը չունի: «Ես պարզապես ուզում եմ իրավունք ունենալ՝ կրելու Ֆանխիո ազգանունը:

Նշենք, որ Խուան Մանուել Ֆանխիոն իր ողջ կարողությունը թողել է իր անունը կրող հիմնադրամին ու թանգարանին:

Մաեստրո մականունը կրող Խուան Մանուել Ֆանխիոն աշխարհի չեմպիոն է հռչակվել 1951թ-ին, ինչպես նաև 1954-1957թ-ին: Նրա չեմպիոնական ռեկորդը շուրջ կես դար պահպանվեց ու գերազանցվեց միայն Միխաել Շումախերի կողմից՝ 2003թ-ին:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված