Մոնտեձեմոլո. «Շումախերի մասին լուրերս լավը չեն»Մոնտեձեմոլո. «Շումախերի մասին լուրերս լավը չեն»

Մոնտեձեմոլո. «Շումախերի մասին լուրերս լավը չեն»

05.02.16 13:30
Մոնտեձեմոլո. «Շումախերի մասին լուրերս լավը չեն»

Ferrari-ի նախկին նախագահ Լուկա դի Մոնտեձեմոլոն` պատասխանելով F1-ի աշխարհի 7-ակի չեմպիոն Միխաել Շումախերի առողջության մասին հարցերին, ասել է, որ իր ունեցած տեղեկությունները լավը կոչել չի կարելի:

«Ցավոք, այն տեղեկությունները, որ ես ունեմ, լավը չեն: Շումախերը մեծագույն արշավորդ էր, մեր անձնական ու պրոֆեսիոնալ կյանքը երկար ժամանակ միասին է անցել: Կյանքը տարօրինակ բան է:

Միխաելը F1-Ի պատմության ամենահաջողակ արշավորդն էր, ու այդ ողջ ընթացքում միայն 1 անգամ է վնասվածք ստացել` 1999թ-ին: Բայց ցավոք լեռներում դահուկներով անկումը լրջագույն հետևանքների է բերել»,-ասել է Մոնտեձեմոլոն:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված