Մեթ Լեբլանը` Top Gear-ի նոր հաղորդավարՄեթ Լեբլանը` Top Gear-ի նոր հաղորդավար

Մեթ Լեբլանը` Top Gear-ի նոր հաղորդավար

04.02.16 17:47
Մեթ Լեբլանը` Top Gear-ի նոր հաղորդավար

1 տարի առաջ սկանդալային ավարտով դադարեցվեց BBC-ի հանրահայտ Top Gear-ը: 22 եթերաշրջան ձգված շոուի նկարահանումները նախորդ գարնանը սառեցվել էր այն բանից հետո, ինչ հաղորդավար Ջերեմի Կլարքսոնը վիճել էր Top Gear-ի պրոդյուսերների հետ ու նախ հեռացվել եթերից, ապա ազատվել աշխատանքից: Համերաշխության ակտ դրսևորելով` հաղորդումից հեռացել էին նաև մյուս 2 հաղորդավարները` Ջեյմս Մեյն ու Ռիչարդ Համմոնդը:

Վերջին 1 տարվա ընթացքում շատ էր խոսվում այն մասին, որ BBC-ն կրկին եթեր է հեռարձակելու հաղորդումը, ու որ հաղորդավարների դերը կստանձնեն Ջենսոն Բաթթոնն ու Դևիդ Կուլթհարդը, սակայն 1-ինը երկարաձգեց պայմանագիրը McLaren-ի հետ, իսկ 2-րդը BBC-Ից տեղափոխվեց Channel 4, որտեղ էլ շարունակելու է մեկնաբանել էլ F1-ը:

Այսօր հայտնի դարձավ, որ Քրիս Էվանսի հետ միասին շոուի նոր հաղորդավարը կլինի դերասան Մեթ Լեբլանը, ով քանիցս մասնակցել է հաղորդմանը` «Աստղը բյուջետային ավտոմեքենայում» շարքում ու անգամ լավագույն ժամանակ գրանցել:

«Ես միշտ էլ ավտոմեքենաների ու Top Gear-ի ֆանատ եմ եղել, ու ինձ համար մեծ պատիվ է` այս լեգենդար շոուի նոր գլխի մասնիկը լինելը»,-ասել է Մեթ Լեբլանը:

Նշենք, որ նոորացված Top Gear-ի 1-ին եթերը նախատեսված է 2016թ-ի մայիսին: Ինչ վերաբերում է Կլարքսոնին, Համմոնդին ու Մեյին, ապա նրանք սեփական ավտոմոբիլային շոուն են նկարահանում, որը եթեր դուրս կգա Amazon սերվիսում:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված