Լիվենցևի անվան մրցաշարի 1/8 եզրափակչում հանդիպեցին հայ մարզիկներ
03.02.16 09:32
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է Լիվենցևի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիյիՄրցումային առաջին օրը Հայաստանի պատվիրակներ` 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը պարտվեց Տաջիկստանի ներկայացուցչին, իսկ 91 կգ Ռաֆայել Սիմոնյանը` Թունիսի ներկայացուցչին:
Վիճակահանության արդյունքում 1/8 եզրափակչում Հայաստանի 2 պատվիրակներ մրցեցին միմյանց հետ: 69 կգ քաշայինների պայքարում Վլադիմիր Մարգարյանը 3:0 հաշվով հաղթեց Գոռ Երիցյանին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչները` 81 կգ քաշային Նիկոլ Արությունովն ու 91 կգ Հենրիկ Սարգսյանը, ինչպես նաև քառորդ եզրափակիչ դուրս եկած Վլադիմիր Մարգարյանը ռինգ դուրս կգան վաղը:
Վլադիմիրը կիսաեզրափակիչ դուրս գալու համար կմրցի Բելառուսի ներկայացուցչի հետ: Նիկոլ Արթությունովը 1/8-ում կհանդիպի Ուզբեկստանի, իսկ Հենրիկ Սարգսյանը` Էկվադորի ներկայացուցչի հետ:
Հավելենք, որ մրցաշարին մասնակցում են 16 երկրի շուրջ 100 մարզիկներ:

