Մալդոնադոն մրցաշրջան-2016-ում F1-ում չի լինի
02.02.16 15:21
Renault/Lotus-ի արդեն նախկին արշավորդ Պաստոր Մալդոնադոն նախօրեին հաստատել է ինֆորմացիան, որ լքում է ֆրանսիական թիմը ու 2016 մրցաշրջանում հանդես չի գա F1-ում:
«Իմ սիրելի երկրպագուներ, ուզում եմ ձեզ բոլորիդ դիմել ողջ հարգանքով: Ինչպես գիտեք, վերջին օրերին մամուլում շշուկներ տարածվեցին՝ վերաբերող իմ ապագային:
Այսօր ես հնազանդաբար ձեզ եմ հայտնում, որ մրցաշրջան-2016-ում հանդես չեմ գա F1-ում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ աջակցության, կրքի ու իմ ապագայի համար անհանգստանալու համար: Ես հպարտ եմ, որ դուք ինձ այսպես սատարում եք, հպարտանում եմ նաեւ իմ մրցելույթներով: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն, ընտանիքիս, ընկերներիս ու երկրպագուներից՝ բոլոր նրանց, ովքեր օգնել են ինձ՝ իրացնել իմ երազանքն ու Վենեսուելան ներկայացնել F1-ում՝ ավտոսպորտի բարձունքում: Մինչ նոր հանդիպում»,-գրել է Մալդոնադոն Twitter-ում:

