F1 vs ռեգբի (տեսանյութ)F1 vs ռեգբի (տեսանյութ)

F1 vs ռեգբի (տեսանյութ)
02.02.16 12:57
Red Bull Racing-ում կարողանում են վառ ու տպավորիչ տեսանյութեր պատրաստել` իրենց արշավորդների մասնակցությամբ: Բոլորովին վերջերս Red Bull-ի դուստր թիմ Toro Rosso-ի արշավորդ Մաքս Ֆերստապպենը F1-ի բոլիդի ղեկին անցավ ավստրիական Ալպերով` բոլիդին ենթարկեցնելով նաև լեռներն ու ձյունը, իսկ արդեն նախօրեին թիմը հրապարակեց Դանիել Ռիկիարդոյի ու ռեգբիի թիմի դիմակայությունը պատկերող մի հոլովակ:
Ավստրալացի արշավորդը Red Bulll RB8-ի ղեկին ուժերը չափեց անգլիական «Բաթ» տիտղոսակիր թիմի դեմ:
«Ես անհամբերությամբ էի սպասում այս մրցությանը, քանի որ երբևէ նման բանի չէի մասնակցել: Երբ ռեգբիստները տեղ զբաղեցրին իմ առջև, դա... մի տեսակ տարօրինակ էր: Այդ պահին իմ մեջ արթնացավ ռատելը, ու ես լի էի նրանց հաղթահարելու վճռականությամբ»,-ասել է Ռիկիարդոն:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված