Մագնուսսենը` Renault-ի արշավորդ
02.02.16 11:49
Դանիացի արշավորդ Քևին Մագնուսսենը պայմանագիր է կնքել Renault գործարանային թիմի հետ, որում այսուհետ կփոխարին Պաստոր Մալդոնադոյին: Այս մասին պաշտոնապես կհայտարարվի այսօր` թիմի շնորհանդեսին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում:
Հիշեցնենք, որ նման փոխարինման մասին խոսակցությունները տարածվեցին նախորդ շաբաթ, երբ Մալդոնադոյի հովանավորների մոտ դեռ հնարավորություն կար` ըստ պայմանագրի պահանջվող գումարը վճարելու, սակայն այժմ բոլոր ժամկետներն արդեն լրացել են ու թիմում որոշում են ընդունել` Մալդոնադոյին փոխարինել Մագնուսսենով:
Այսպիսով, 1 տարվա դադարից հետո Մագնուսսենը կրկին վերադառնում է հիմնական արշավորդների ցանկ ու Ջոլիոն Փալմերի թիմակիցը կլինի:
Ինչ վերաբերում է Պաստոր Մալդոնադոյին, ապա նա այժմ մնացել է առանց պայմանագիր, ու միայն 1 թիմ` Manor-ը դեռ չի հայտարարել իր կազմը 2016թ-ի համար:

