Արսեն Ջուլֆալակյանը` Ստամբուլի մրցաշարի հաղթող (տեսանյութ)Արսեն Ջուլֆալակյանը` Ստամբուլի մրցաշարի հաղթող (տեսանյութ)

Արսեն Ջուլֆալակյանը` Ստամբուլի մրցաշարի հաղթող (տեսանյութ)

01.02.16 09:48
Արսեն Ջուլֆալակյանը` Ստամբուլի մրցաշարի հաղթող (տեսանյութ)

Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի 2014 թվականի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Վեհբի Էմրեի և Համիդ Քափլանի անվան միջազգային 34-րդ մրցաշարում, որը կայացել է Ստամբուլում:

Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը` հայ ըմբիշը մինչ եզրափակիչն անցկացրել է 3 գոտեմարտ` 8:0, 4:0 և 3:0 հաշվով առավելության հասնելով մրցակիցների նկատմամբ:

Եզրափակչում աշխարհի 2014 թվականի չեմպիոնի մրցակիցը վրացի Մինդա Ծուլուկիձեն էր, ում հայ մարզիկը հաղթեց 3:0 հաշվով` արժանանալով ոսկե մեդալի:

Արսեն Ջուլֆալակյանի եզրափակիչ գոտեմարտը` 5:45:14-ից

Հայաստանի հավաքականի անդամ, 66 կգ քաշային Արամ Ջուլֆալակյանը մեկնարկային գոտեմարտում 2:4 հաշվով զիջել է ադրբեջանցի Ռովշան Տագիևին:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված