Հայ բռնցքամարտիկները մեկնում են ՄինսկՀայ բռնցքամարտիկները մեկնում են Մինսկ

Հայ բռնցքամարտիկները մեկնում են Մինսկ
30.01.16 16:30
Փետրվարի 2-6-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի կունենա Լիվենցևի անվան միջազգային մրցաշարը, որին Հայաստանը կներկայանա 6 մարզիկով:
Հունվարի 31-ին մարզիչ Արման Հարությունյանի գլխավորությամբ Բելառուսի մայրաքաղաք կմեկնեն 60կգ քաշային Կարեն Տոնականյանը, 69կգ քաշային Վլադիմիր Մարգարյանն ու Գոռ Երիցյանը, 91կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու Ռաֆայել Սիմոնյանը և 81կգ քաշային Նիկոլ Արությունովը:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված