Մագնուսսենը կարող է փոխարինել ՄալդոնադոյինՄագնուսսենը կարող է փոխարինել Մալդոնադոյին

Մագնուսսենը կարող է փոխարինել Մալդոնադոյին
29.01.16 13:40
Քևին Մագնուսսենը կարող է փոխարինել պաստոր Մալդոնադոյին Renault թիմում: Պատճառը վենեսուեալացի արշավորդի տարաձայնություններն են իր հովանավոր PDVSA ընկերության հետ:
Ւ սկզբանե Մալդոնադոյի նոր պայմանագիրը նախկին Lotus-Ի հետ հաստատվել էր, սակայն հետագայում հայտնի դարձավ PDVSA-ի կողմից հովանավորչական վճարների ուշացման մասին, ինչի արդյունքում կողմերը չկարողացան համաձայնության գալ ու առաջիկայում Renault-ն կարող է պաշտոնապես հայտարարել Մագնուսսենի հետ պայմանագրի կնքման մասին: Այս մասին տեղեկացնում է Autosport-ը:
Նշենք, որ այս ամենը պիտի տեղի ունենա մինչ փետրվարի 3-ը, քանի որ հենց այդ օրը վերջնականապես պիտի հաստատվեն թիմերի կազմերը:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված