3մլն լիտր ջուր` Պոլ Ռիկար մրցուղում3մլն լիտր ջուր` Պոլ Ռիկար մրցուղում

3մլն լիտր ջուր` Պոլ Ռիկար մրցուղում

26.01.16 11:22
3մլն լիտր ջուր` Պոլ Ռիկար մրցուղում

Նախամրցաշրջանային պաշտոնական թեսթերի մեկնարկից 4 շաբաթ առաջ 3 թիմ` Red Bull Racing-ը, McLaren-ն ու Ferrari-ն Pirellli-ի խնդրանքով Պոլ-Ռիկար ավտոդրոմում անցյալ տարվա մեքենաներով մասնակցեցին անձրևային նոր ռեզինի թեսթերին:

Նախորդ անգամ անձրևային ռեզինի թեսթերը Pirelli-ն անցկացրել է դեռ 2014թ-ի հունվարին` Խերեսի սովորական թեսթերի ընթացքում, որտեղ ասֆալտը թրջվում էր ջրցան մեքենայով, սակայն շատ արագ չորանում էր ու նորմալ աշխատել հնարավոր չէր: Պոլ Ռիկարում այդ հարցը լուծվեց արհեստական ոռոգման համակարգի միջոցով, որն ունակ է գրեթե բոլոր պայմանները ներկայացնել: Pirelli-ում մտադիր էին թեսթային 2 օրերից յուրաքանչյուրում մրցուղի «լցնել» մինչև 3մլն լիտր ջուր:

Դանիել Ռիկիարդոն ու Կիմի Ռայկոնենը լիարժեք աշխատեցին` անցնելով 10-ական շրջան 10 տարբեր կազմով ու բնութագրով ռեզիններով:

Այս թեսթերում ժամանակը էական չէ, սակայն ոչ օֆիցիալ արձանագրությունը գլխավորեց Դանիել Ռիկիարդոն: Այսօր թեսթերին կմասնակցեն Դանիիլ Կվյատը, Սեբաստյան Ֆետտելն ու կրկին` Ստոֆել Վանդորնը, ում McLaren-ը նախօրեին ուժային ագրեգատի հետ առաջացած խնդրի պատճառով էվակուացվել էր:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված