Զավեն Անդրիասյանը` 2016թ-ի Հայաստանի չեմպիոնԶավեն Անդրիասյանը` 2016թ-ի Հայաստանի չեմպիոն
Զավեն Անդրիասյանը` 2016թ-ի Հայաստանի չեմպիոն
25.01.16 09:46Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը անցած հանգստյան օրերին ավարտվեց Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնությունը:
Մրցաշարի ողջ ընթացքում աղյուսակը գլխավորած Զավեն Անդրիասյանը վերջին տուրում սև խաղաքարերով ոչ ոքի խաղաց Նորայր Թորոսյանի հետ և վաստակելով 8 միավոր դարձավ 2016 թվականի Հայաստանի չեմպիոն: Այսպիսով, Անդրիասյանը այս հաղթանակի շնորհիվ ընդգրվեց Հայաստանի հավաքականի կազմում:
Առաջատարին հետապնդող Ռոբերտ Հովհաննիսյանը նույնպես ոչ ոքիով ավարտեց իր հանդիպումը և զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: Արման Փաշիկյանը և Սամվել Տեր-Սահակյանը վաստակեցին 6,5 միավոր և կիսեցին 3-4-րդ հորիզոնականները, իսկ ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ Փաշիկյանը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն
Ամենաընթերցված