Կիևում կորոշվի ազատոճայինների` ԵԱ մեկնող կազմըԿիևում կորոշվի ազատոճայինների` ԵԱ մեկնող կազմը

Կիևում կորոշվի ազատոճայինների` ԵԱ մեկնող կազմը

23.01.16 11:50
Կիևում կորոշվի ազատոճայինների` ԵԱ մեկնող կազմը

Ազատ ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը հունվարի 31-ից փետրվարի 12-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Կիևի մերձակայքում գտնվող Կոնչա-Զասպա առողջարանային բնակավայրում:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանիի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը` հավաքից անմիջապես հետո` փետրվարի 12-14-ը, մեր ըմբիշները հանդես կգան Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի ունենալիք խոշոր միջազգային մրցաշարի:

Ուսումնամարզական հավաքին և միջազգային մրցաշարին կմասնակցի 14 ըմբիշ. Գարիկ Բարսեղյան, Գառնիկ Մնացականյան (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյան (61 կգ), Դավիթ Սաֆարյան (65 կգ), Վալտեր Մարգարյան (70 կգ), Գրիգոր Գրիգորյան, Վարուժան Կաջոյան (74 կգ), Մուսա Մուրթազալիև, Շամիր Աթյան, Հաջիմուրադ Նուրմոգամեդով, Սարգիս Հովսեփյան (86), Էդգար Ենոքյան, Անդրանիկ Գալստյան (97 կգ), Լևոն Բերիանիձե (125 կգ):

Թիմի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանին հավաքի ընթացքում կօգնեն հավաքականի մարզիչներ Հովսեփ Հովսեփյանն ու Հաբեթնակ Կուրղինյանը, ինչպես նաև թիմի բժիշկը:

Մրցաշարի ընթացքում թիմին կմիանա միջազգային կարգի մրցավար Սամվել Հարությունյանը: Ըստ Բաղդադյանի, Կիևում գրեթե հարյուր տոկոսով կորոշվի մարտի 8-13-ը Ռիգայում Կայանալիք Եվրոպայի առաջնության մեր ընտրանու կազմը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված