Մրցարշավների մեկնարկի ժամերը հայտնի են (աղյուսակ)
22.01.16 13:48
F1-Ի առաջիկա մրցաշրջանը խոստանում է լինել ամենաերկարը պատմության մեջ. օրացույցում 21 գրան-պրի է ընդգրկված: Նախօրեին FIA-ն հրապարակել է 2016թ-ի մրցարշավների մեկնարկի ժամերը:
Առաջնության նորեկ` Բաքվի մրցարշավի մեկնարկը կտրվի Երևանի ժամանակով 17:00-ին: Այդ ժամը հատուկ է ընտրվել, որպեսզի համընկում չլինի Լե-Մանի 24 ժամ մարաթոնի եզրագծի հետ: Մեկնարկի ուշ ժամը խնդիր չէ, քանի որ այդ ժամանակահատվածում Բաքվում արևը մայր է մտնում 21:15-ին:
Իսկ մրցաշրջանի մյուս գրան-պրիների մեկնարկային ժամերն անփոփոխ են: Ինչպես նախորդ մրցաշրջանում, այնպես էլ 2016թ-ին օրացույցում տեղ ունեն 2 մրցարշավ, որոնք անցնելու են արհեստական լուսավորվածության ներքո` Բահրեյնում ու Սինգապուրում: Իսկ Աբու-Դաբիի մրցարշավը կսկսվի երեկոյան` բնականա լուսավորվածության պայմաններում, իսկ եզրագիծն արդեն կհատի արհեստական լուսավորվածության ներքո:

