Ֆետտելի աշխատանքային 2016թ-ը մեկնարկել էՖետտելի աշխատանքային 2016թ-ը մեկնարկել է

Ֆետտելի աշխատանքային 2016թ-ը մեկնարկել է
19.01.16 17:19
Այսօր Ferrrai-ն Ֆյորանոյում նկարահանումների օր է անցկացնում, ինչի մասին տեղեկացրել է FIA-ին: Նշենք, որ ըստ կանոնակարգի թիմերից յուրաքանչյուրը մրցաշրջանի ընթացքում 2 նման օր կարող է ունենալ` չգերազանցելով 100կմ-ի սահմանափակումն ու ցուցադրելով ռեզինը:
Այսօր 2014թ-ի F14-T-ի ղեկին աշխատել է Սեբաստյան Ֆետտելը:
Ինչպես տեղեկացնում է Gazzetta dello Sport-ը` գերմանացի արշավորդը կաշխատի նաև Pirelli-ի թեսթերին, որոնք անցնելու են հաջորդ շաբաթվա մեկնարկին ֆրանսիական Պոլ-Ռիկարում:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված