Հեմիլթոնի երկրպագու-տաքսիստը չի ճանաչել արշավորդին (տեսանյութ)Հեմիլթոնի երկրպագու-տաքսիստը չի ճանաչել արշավորդին (տեսանյութ)

Հեմիլթոնի երկրպագու-տաքսիստը չի ճանաչել արշավորդին (տեսանյութ)
19.01.16 13:26
Ներկայացուցչական դասի տաքսիի վարորդը Լոս-Անջելեսում չի ճանաչել Mercedes-ի արշավորդ Լյուիս Հեմիլթոնին` միևնույն ժամանակ նշելով, որ իր ուղևորը շատ նման է աշխարհի եռակի չեմպիոնին:
Instagram-ի իր էջում Լյուիսը տեղադրել է իր «ողևորության» տեսագրությունը բաղկացած 2 մասից:
Տեսագրությունում հստակ կարելի է լսել, ինչպես է Հեմիլթոնը վարորդին հարցնում. «Ինչ եք կարծում` որքա՞ն է նա վաստակում»,, ինչին տաքսիստը պատասխանում է. «Ես կարծում եմ, որ նա մոտ 60մլն է վաստակում»: Լյուիսը ճշտում է. «Կներեք, իսկ ինչպե՞ս է նրա անունը»: Տաքսիստն ասում է. «Լյուիս: Նա կատարյալ է: Նա գիտի` ինչ է անում: Նա անգերազանց է»:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված