Արտակ Հովհաննիսյանը` «Թախթիի Գավաթի» բրոնզե մեդալակիրԱրտակ Հովհաննիսյանը` «Թախթիի Գավաթի» բրոնզե մեդալակիր

Արտակ Հովհաննիսյանը` «Թախթիի Գավաթի» բրոնզե մեդալակիր

16.01.16 16:26
Արտակ Հովհաննիսյանը` «Թախթիի Գավաթի» բրոնզե մեդալակիր

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արտակ Հովհաննիսյանը բրոնզե մեդալ է նվաճել «Թախթիի Գավաթ» միջազգային 36-րդ մրցաշարում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունը՝ նշելով, որ 61 կգ քաշայինների պայքարում հայ ըմբիշն երեք գոտեմարտ է անցկացրել և զբաղեցրել մրցանակային 3-րդ տեղը:

65 կգ քաշային Արթուր Բաղդասարյանը բրոնզե մեդալի համար պայքարում 4:2 հաշվով զիջել է իրանցի Ղիյասի Մորթեզային և զբաղեցրել 5-րդ տեղը:

«Թախթիի Գավաթ» միջազգային 36-րդ մրցաշարը, որին մասնակցել են 15 երկրի ըմբիշներ, կայացել է հունվարի 14-15-ը Թեհրանում:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված