Հռոմի Պապը կաղոթի Միխաել Շումախերի համարՀռոմի Պապը կաղոթի Միխաել Շումախերի համար

Հռոմի Պապը կաղոթի Միխաել Շումախերի համար

15.01.16 13:10
Հռոմի Պապը կաղոթի Միխաել Շումախերի համար

Հունվարի 14-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ընդունել է FIA-ի նախագահ Ժան Տոդտին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ճանապարհների անվտանգության, մասնավորապես` մանկական մահացության սարսափելի վիճակագրության հետ կապված հարցերը:

Տոդտը Հռոմի պապին ներկայացրել է հանրահայտ ֆրանսիացի կինոռեժիսոր Լյուկ Բեսսոնի «Փրկեք երեխաների կյանքերը» ֆիլմը:

Հանդիպումից հետո Տոդտը հյուրընկալվել է «Ռադիո Վատիկանին» ու հայտնել, որ Հռոմի պապը կաղոթի Միխաել Շումախերի համար:

«Ես նրան հարցրեցի` կուզենա՞ր արդյոք աղոթել Միխաելի համար, ու Ֆրանցիսպոս Պապը ուրախությամբ համաձայնեց: Հիմնականում մենք խոսում էին ճանապարհներին անվտանգության մասին, ես զգում էի, որ մեր բանավեճը պոզիտիվ հունով է ընթանում: Բայց ամեն դեպքում, իհարկե, մենք խոսեցինք նաև Միխաել Շումախերի մասին»,-ասել է Տոդտը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված