Հայ 9 հունահռոմեական ըմբիշ կմասնակցի Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան մրցաշարինՀայ 9 հունահռոմեական ըմբիշ կմասնակցի Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան մրցաշարին

Հայ 9 հունահռոմեական ըմբիշ կմասնակցի Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան մրցաշարին

14.01.16 15:51
Հայ 9 հունահռոմեական ըմբիշ կմասնակցի Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան մրցաշարին

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը տարին մեկնարկում է Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան միջազգային 54-րդ մրցաշարով: Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը` հունվարի 29-31-ը Բուլղարիայում կայանալիք մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Ռոման Ամոյանը, Նարեկ Խաչատրյանը, Գևորգ Ղարիբյանը (59 կգ), Միհրան Հարությունյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը, Արթուր Շահինյանը (85 կգ), Արթուր Ալեքսանյանը (98 կգ) և Էդգար Խաչատրյանը (130 կգ):

Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի 2014 թվականի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը կմասնակցի հունվարի 30-31-ը Թուրքիայում կայանալիք Վեհբի Էմրեի և Համիդ Քափլանի անվան միջազգային 34-րդ մրցաշարին:

Նշենք, որ մինչ այդ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ հավաք է անցկացնում Երևանում: Հավաքը մեկնարկել է հունվարի 14-ին և կեզրափակվի հունվարի 28-ին:




sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված