Թախթիի գավաթին կմասնակցի հայ 9 ըմբիշԹախթիի գավաթին կմասնակցի հայ 9 ըմբիշ

Թախթիի գավաթին կմասնակցի հայ 9 ըմբիշ

13.01.16 16:42
Թախթիի գավաթին կմասնակցի հայ 9 ըմբիշ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամները հունվարի 14-ին կմեկնարկեն Թախթիի Գավաթի միջազգային 36-րդ մրցաշարում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը` նշելով, որ մրցաշարին Հայաստանը կներկայացնեն 9 ըմբիշ` Գոռ Գրիգորյան, Հմայակ Աղաջանյան (57 կգ), Արտակ Հովհաննիսյան, Աշոտ Վելիցյան (61 կգ), Արթուր Բաղդասարյան, Նարեկ Սիրունյան, Արթուր Մուրադյան (65 կգ), Պողոս Թադևոսյան (70 կգ) և Սուրեն Խաչատրյան (74 կգ):

Ըմբիշների հետ մրցատեղի են մեկնել մարզիչներ Հաբեթնակ Կուրղինյանը, Արմեն Մալխասյանը, Գառնիկ Շահնազարյանը:

Թախթիի Գավաթի միջազգային 36-րդ մրցաշարում հունվարի 14-ին մրցագորգ դուրս կգան 57 կգ, 61 կգ, 97 կգ և 125կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված