Մասսան կնստի Այրթոն Սեննայի բոլիդի ղեկինՄասսան կնստի Այրթոն Սեննայի բոլիդի ղեկին

Մասսան կնստի Այրթոն Սեննայի բոլիդի ղեկին

12.01.16 17:17
Մասսան կնստի Այրթոն Սեննայի բոլիդի ղեկին

Հունվարի 14-17-ը բիրմինգեմում կայանալու է Autosport International ամենամյա շոուն, որին ակտիվ մասնակցություն է ունենալու Williams-ը: Միջոցառման շրջանակներում կիրակի օրը հանդիսատեսները կարող են ականատես լինել 1983թ-ի Williams FW08C-ի ցուցադրական ելույթներին: Այդ մեքենային ղեկին կնստի Ֆելիպե Մասսան:

Ի դեպ, Williams FW08C -ը բավական հետաքրքիր պատմություն ունի: Դրանով Այրթոն Սեննան իր առաջին թեսթերին է մասնակցել F1-ում` Դոնինգթոն Պարկում 1983թ-ի հուլիսի 1-ին: Նույն մրցաշրջանում այդ մեքենայի ղեկին Կեկե Ռոսբերգը Բրազիլիայում փոուլ է նվաճել ու հաղթել Մոնակոյի գրան-պրիում:

Նշենք, որ ցուցադրական ելույթներին կմասնակցի նաև Դեյմոն Հիլլը. բրիտանացի արշավորդը Williams-Renault FW18-ի ղեկին 1996թ-ին դարձել է աշխարհի չեմպիոն:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված