Վախճանվել է F1-ի 1-ին կին-արշավորդուհինՎախճանվել է F1-ի 1-ին կին-արշավորդուհին

Վախճանվել է F1-ի 1-ին կին-արշավորդուհին

10.01.16 10:51
Վախճանվել է F1-ի 1-ին կին-արշավորդուհին

Երեկ՝ 89 տարեկան հասականում վախճանվել է Մարիա Թերեզա դե Ֆիլիպպիսը՝ 5 կանանցից 1-ինն, ով հանդես է եկել F1-ի աշխարհի առաջնության գրան-պրիներում:

Նա ավտոսպորտում հայտնվեց գրազի արդյունքում...

Հետագայում գրազով փոխչեմպիոն՝ նեապոլուհի արիստոկրատ Մարիա Թերեզա դե Ֆիլիպիսի ընտանիքում ավտոմեքենան երբեք շքեղություն չէր համարվել, ու զարմանալի չէ, որ Մարիան դեռ վաղ տարիքից «ընկերություն» էր անում ղեկի հետ:

Սակայն մրցաշրշավների հանդեպ կիրքը նրա մոտ առաջացավ միայն այն բանից հետո, երբ եղբայրների հետ գրազ եկավ, որ կարող է արժանի դիմադրություն ցույց տալ տղամարդկանց՝ մրցուղում: Բնականաբար, աղջիկը գրազը հաղթեց, այն էլ ոչ ավել-ոչ պակաս՝ 28 տարեկանում, երբ շրջանաձև ավտոարշավի Իտալիայի առաջնության փոխչեմպիոն հռչակվեց: Այդ հաջողությունը Մարիայի կարիերայի սկզիբն էր, որին անմիջապես հաջորդեց հրավերը Maserati, որում, ի դեպ, այն ժամանակ հանդես էր գալիս հայտնի արգենտինացի արշավորդ Խուան Մանուել Ֆանխիոն:

Մարիա Թերեզան Maserati-ի եկավ միայն Ֆանխիոյի չեմպիոնությունից հետո՝ 1958թ-ին, ու իր նորամուտի համար էլ արիստոկրատին «հարիր» վայր ընտրեց՝ Մոնակո իշխանությունը: Սակայն այնտեղի նեղլիկ փողոցներով նույնիսկ փորձառու արշավորդներն էին դժվարությամբ սլանում, էլ ո՜ւր մնաց՝ անհամեմատ անփորձ Մարիան: Արդյունքում՝ նա նույնիսկ որակավորման փուլը չհաղթահարեց, բայց, այնուամենայնից, «լոկալ ու պատմական» մի հաղթանակ կարողացավ գրանցել. իտալուհին իր ցուցադրած արդունքով առաջ անցավ ոչ ավել-ոչ պակաս՝ Formula 1-ի կայսրությա այսօրվա ղեկավար Բերնի Էքլսթոունից, ով այդ ժամանակ Ecclestone թիմում էր հանդես գալիս...

Այդ նույն տարում Ֆիլիպիսը ևս 3 անգամ մեկնարկեց գրան-պրիի շրջանակներում, իսկ Բելգիայում` Սպայում, անգամ եզրագծին հասավ ու ավարտեց մրցարշավը 10-րդ տեղում: Մեկ տարի անց համառ իտալուհին պայմանագիր կնքեց Porsche-ի հետ, կրկին որոշեց «նվաճել» Մոնակոն ու կրկին չհաղթահարեց որակավորման փուլը, ինչը մի շարք այլ՝ դրամատիկ հանգամանքների հետ միասին (այդ շրջանում զոհվեց Մարիա Թերեզայի ընկերը՝ արշավորդ Ժան Բերան) հանգեցրեց ավտոարշավային կարիերան թողնելու գաղափարին: Ֆիլիպիսը 33 տարեկանում լքեց ավտոսպորտը, մարզական մեքենաներն ու մրցաշարերը, ու դժվար թե որևէ մեկը պատկերացներ, որ նա երբևէ կրկին կնստի սպորտքարի ղեկին, մանավանդ որ՝ տարիներն անողոքաբար իրենցն էին վերցնում:

Սակայն «արկածախնդիր» Մարիան «վերադարձավ» շատ ու շատ տարիներ անց: Չէ՜, նա էլ չմասնակցեց մրցաշարերի, պարզապես 76 տարեկանում հիշեց իր ավտոսպորտային անցյալը ու կրկին նստեց իր Maserati 250F-ի ղեկին...

Ա՜յ դա էր իրական ապացույցը բոլոր այն տղամարդկանց, ովքեր գոնե մեկ վայրկյան կասկածի կենթարկեն կնոջ ունակությունները բոլիդի ղեկին:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված