Աբրահամի ծրագրերում նաեւ WBA գոտին էԱբրահամի ծրագրերում նաեւ WBA գոտին է
Աբրահամի ծրագրերում նաեւ WBA գոտին է
09.01.16 12:17Գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը(44-4, 29 KO) այս տարի մտադիր է միասնական մրցամարտ անցկացնել WBA գոտու սեփականատեր, ռուս Ֆեոդոր Չուդինովի հետ (14-0, 10 КО:
Ռուսական ТАСС-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է հենց Աբրահամը:
«Իհարկե, ես կուզեի միասնական մրցամարտ անցկացնել: Հետաքրքիր կլիներ հանդիպել Չուդինովի հետ ու մենք կուզեինք դա անել: Նա WBA վարկածով աշխարհի չեմպիոն է ու հետաքրքիր կլիներ նրա հետ մրցամարտերլը Ռամիրեսի հետ մրցամարտից հետո: 2 գոտին լավ ստիմուլ է»,-ասել է Աբրահամը:
Նշենք, որ ենթադրաբար ապրիլի 9-ին Աբրահամը մրցամարտելու է մեքսիկացի Գիլբերտո Ռամիրեսի հետ, իսկ Չուդինովն էլ փետրվարի 20-ին գերմանական Օբերհաուզենում ռեւանշ-մրցամարտ է անցկացնելու աշխարհի նախկին չեմպիոն Ֆելիքս Շտուրմի հետ:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն
Ամենաընթերցված