Լաուդան ավիաընկերություն է ձեռք բերելԼաուդան ավիաընկերություն է ձեռք բերել

Լաուդան ավիաընկերություն է ձեռք բերել
08.01.16 17:19
Mercedes-ի տնօրենների խորհրդի ոչ գործադիր տնօրեն Նիկի Լաուդան ձեռք է բերել Amira Air ավիաընկերությունը: Այս մասին տեղեկացնում է ավստրիական Die Presse-y:
F1-ի աշխարհի եռակի չեմպիոնն այս ձեռքբերումը կատարել է Սուրբ ծննդյան տոներից առաջ: Այդ ավիանընկերոյւթյունը մասնավոր չարտերային ավիաընկերություն է, որի հաշվեկշռում 12 ինքնաթիռ կա ու 70 աշխատակից:
«Նախկին սեփականատեր Ռոննի Պեչիկը հարցրեց ինձ` արդյո՞ք ես հետաքքրրված չեմ: Ես ուսումնասիրեցի առաջարկն ու ուզում եմ զարգացնել կազմակերպությունը»,-ասել է Լաուդան:
Նշենք, որ նախկինում Լաուդան արդեն եղել է ավիաընկերությունների սեփականատեր: Խոսքը Lauda Air-ի ու Niki-ի մասին է: Հավելենք նաև, որ 66-ամյա Լաուդան մտադիր է երբեմն-երբեմն ղեկանիվն իր ձեռքը վերցնել:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված