Միհրան Հարությունյանը` Տարասկինի հուշամրցաշարի հաղթողՄիհրան Հարությունյանը` Տարասկինի հուշամրցաշարի հաղթող

Միհրան Հարությունյանը` Տարասկինի հուշամրցաշարի հաղթող

28.12.15 09:30
Միհրան Հարությունյանը` Տարասկինի հուշամրցաշարի հաղթող

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, առաջին Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը հաղթել է դեկտեմբերի 26-27-ը Մոսկվայում անցած Սերգեյ Տարասկինի միջազգային 23-րդ հուշամրցաշարում: Հարությունյանը հանդես է եկել 71կգ քաշային կարգում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:

«Անցկացրել եմ 5 բարդ գոտեմարտ: Հատկապես դժվար էր տրամադրվել մրցաշարին վնասվածքից հետո: Բացի այդ, աշխարհի առաջնությունից գրեթե 4 ամիս էր անցել: Մրցակցությունն այս քաշային կարգում սպասվածից բարձր էր: Բոլոր մասնակիցները միջազգային կարգի սպորտի վարպետներ էին՝ Ուկրաինայից, Բելառուսից, Ղրիմից, Ուզբեկստանից: Միայն եզրափակչում ինձ հաջողվեց բացարձակ առավելության հասնել մրցակցիս նկատմամբ: Չեմ ափսոսում, որ որոշել եմ մասնակցել այս մրցաշարին, այն շատ օգտակար էր Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելու համար: Առաջիկայում ևս կան մրցաշարեր, որոնց մասնակցելու հարցը կորոշենք Հայաստանի հավաքականի մարզչական շտաբի հետ: Շնորհակալություն եմ հայտնում իմ անձնական մարզիչ Ռուբեն Թաթուլյանին, մարզիչներ Արամ Սարգսյանին և Սամվել Գևորգյանին: Հաղթանակս նվիրում եմ աղջկաս՝ Մոնիկային»,-Հարությունյանի խոսքերն է փոխանցել ՀԱՕԿ լրատվականը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված