Ռայկոնենն ու Մինտտու Վիրտանենը ամռանը կամուսնանան
23.12.15 16:33
Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ աշխարհի 2009թ-ի չեմպիոն Ջենսոն Բաթթոնն ու իր կինը` ովքեր ամուսնացել էին գրեթե 1 տարի առաջ, որոշել են բաժանվել:
Իսկ ահա աշխարհի մեկ այլ չեմպիոն` 2007թ-ի չեմպիոն Կիմի Ռայկոնենը, կարծես թե, պատրաստվում է ամուսնանալ:
Այդ մասին իր պաշտոնական բլոգում գրել է Ռայկոնենի ընկերուհի Մինտտու Վիրտանենը: Հիշեցնենք, որ զույգը հանդիպում է 2013թ-ի վերջից, իսկ նրանց առաջնեկը` Ռոբինը ծնվել էր այս տարվա հունվարին:
«Շատերը հետաքրքրվում էին, թե արդյո՞ք մենք Նյու-Յորք էինք մեկնել ամուսնանալու նպատակով: Այն պահից ի վեր, ինչ ես իմացա, որ հղի եմ, ինձ համար ամենահարազատ մարդը դարձավ ավելին քան ամուսին: Իմ երեխայի հայրը միշտ իմ կյանքում առանձնահատուկ տեղ կունենա` անկախ ամեն բանից:
Մեր որդի Ռոբինի հետ մենք միշտ ամուր թիմ կլինենք: Ու Նյու-Յորքում մենք չենք ամուսնացել, բայց ես այնտեղ գտա հարսանեկան զգեստ: Առաջիկա ամռանը ես իմ սիրելու մարդուն պաշտոնապես կարող եմ ամուսին կոչել»,-գրել է Մինտտուն:

