Էքլսթոուն. «Նյուրբուրգրինգը F1-ը կորցրեց ժլատության պատճառով»
17.12.15 15:05
Ֆինանսական խնդիրների պատճառով լեգենդար Նյուրբուրգրինգ մրցուղին նախորդ տարի դուրս մնաց F1-ի օրացույցից: Հաջորդ մրցաշրջանում Գերմանիայի գրան-պրին պիտի ընդունի Հոքքենհայմրինգը, որն ավանդապես Նյուրբուրգրինգի հետ հաջորդաբար ընդունում էր գերմանական էտապը:
F1-ի բոսս Բերնի Էքլսթոունը, սակայն, հույս չունի, որ անգամ 2017-ին «Կանաչ դժոխքը» կընդունի գերմանական էտապը:
«Երբ մրցուղին վաճառքի էր հանվել, ես պատրաստ էի գնել այն: Նրանք (սեփականատերերը) եկան ինձ մոտ ու ասացին, որ ավելի շահավետ առաջարկ են ստացել` 1 թե 2 մլն ավել: Իրավիճակի հիմարությունը նրանում է, որ ինչ-որ 1-2մլն-ի պատճառով նրանք կորցրեցին մեկին, ոբ կարող էր նրանց համար երաշխավորել գրան-պրիի էտապը 100 տարով: Այդ պատճառով էլ մենք կորցրեցինք Նյուրբուրգրինգը:
Ես չեմ պատկերացնում այս մրցուղում 2017թ-ին գերմանիայի գրան-պրիի անցկացումը»,-ասել է Էքլսթոունը:

