Արթուր Ալեքսանյանը` կրկին ամենաազնիվըԱրթուր Ալեքսանյանը` կրկին ամենաազնիվը

Արթուր Ալեքսանյանը` կրկին ամենաազնիվը

17.12.15 10:53
Արթուր Ալեքսանյանը` կրկին ամենաազնիվը

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ՀԱՕԿ-ի հատուկ հանձնաժողովի կողմից ճանաչվել է Հայաստանի ամենաազնիվ («Best Play True Athlete») մարզիկ:

Պահանջներն են՝ բոլորից շատ դոպինգ ստուգման ենթարկվածը` բացասական արդյունքով (մաքուր վիճակ), ժամանակին իր գտնվելու վայրի մասին մարզիկի հայտնած տեղեկությունը, հակադոպինգային կազմակերպության հետ ամենաշատ կապ ստեղծողը, դոպինգի վնասակար ազդեցության մասին տարածողը և այլն:

Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը` նշելով, որ Ալեքսանյանը 2015 թ-ին Հայաստանը ներկայացնող մարզիկների թվում ամենաշատն է անցել դոպինգային ստուգումը՝ յուրաքանչյուր 40 օր մեկ անգամ: Թեկնածուների թվում են եղել նաև ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը և ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը:

Հիշեցնենք, որ 2014թ-ին այս մրցանակը կրկին բաժին էր հասել Արթուր Ալեքսանյանին:

Պարգևատրությունը կայացել է Գյումրիում` հակադոպինգային կրթական-սոցիալական սեմինարի շրջանակներում: Ալեքսանյանին պարգևատրել է արևելյան Եվրոպայի հակադոպինգային կազմակերպության ղեկավար Արեգ Հովհաննիսյանը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված