Ռայկոնենի «Leave me alone»-ը` Ֆինլանդիայի խորհրդանիշների ցանկում
16.12.15 12:54
Յուրաքանչյուր տարի Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունը xmas.finland.fi կայքում ներկայացնում է յուրահատուկ Սուրբծննդյան օրացույց, որը նվիրված է Ֆինլանդիայի հետ ասոցացվող երևույթներին ու ֆինների` տարբեր ոլորտներում հասած նվաճումներին:
Օրացույցում ընդամենը 24 էջ է, այն սկսել են ներկայացնել դեկտեմբերի 1-ից, ու երեկ նրա ստեղծողները ուրախացրել են ավտոսպորտի երկրպագուներին: Հերթական օրըվա էջում պատկերված է մի էմոտիկոն, որն իրենից ներկայացնում է կարմրազգեստ մարդուկի` սառցե խուլերով պատված: Ու այնպես չէ, որ այդ մարդուկը շատ նման է Կիմի Ռայկոնենին, սակայն կասկած լինել անգամ չի կարող:
Նկարը մակագրված է հեևյալ կերպ. «Զգացումը, որ «Թողեք ինձ հանգիստ: Ես գիտեմ` ինչ եմ անում»:
Այս տիպիկ ֆիննական վերաբերմունքը հայտնի դարձավ F1-ի հայտնի արշավորդ Կիմի Ռայկոնենի շնորհիվ: Մենք կարծում ենք, որ նա հիանալի այդ ամենը ընդհանրացրեց»:
Այսպիսով, կարելի է ենթադրել, որ Կիմին պաշտոնապես «ճանաչվել է ՖԻնլանդիայի խորհրդանիշներից մեկը` լեգենդար Nokia 3310 հեռախոսի, սաունայի, էկոլոգիապես մաքուր ֆիննական անտառի, արջերի, երկրի նախկին նախագահ Մարտտի Ախտիսաարիի ու կարելիան տարեկանի կարկանդակների հետ:

