Մարկկիոնեն սպառնում է` հեռացնել Ferrari-ն F1-իցՄարկկիոնեն սպառնում է` հեռացնել Ferrari-ն F1-ից

Մարկկիոնեն սպառնում է` հեռացնել Ferrari-ն F1-ից
15.12.15 16:24
Ferrari-ի նախագահ Սերջիո Մարկկիոնեն սպառնացել է` հեռանալ թիմի հետ F1-ից: Պատճառը բողոքն է նոր կանոնների դեմ, որոնք ենթադրում են էժան շարժիչների առկայություն առաջնությունում:
«Դա մեծագույն ամոթ կլինի (Ferrari-ի հեռանալը F1-ից), բայց ոչ ոք Ferrari-ին ծնկի չի բերի ու կարգադրություններ չի անի:
Ես շատ լավ եմ հասկանում խնդիրները, որոնց հետ բախվում են փոքր թիմերը, բայց նրանց լուծումներով պիտի զբաղվի FOM-ը, այլ ոչ թե Ferrari-ն»,-ասել է Մարկկիոնեն:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված