Յուրի Պատրիկեևը վերադառնում էՅուրի Պատրիկեևը վերադառնում է

Յուրի Պատրիկեևը վերադառնում է

15.12.15 15:49
Յուրի Պատրիկեևը վերադառնում է

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մտադիր է գործադրել իր «ծանր հրետանին»:

Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը` Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների մրցանակակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ, գերծանր Յուրի Պատրիկեևը վերսկսել է մարզումները:

«Յուրան այժմ մարզվում է, լավ է զգում իրեն: Ցանկություն է հայտնել միանալ հավաքականին: Մենք միայն ուրախ ենք դրա համար: Լիահույս եմ` առաջիկայում կտեսնեք նրա մեկնարկը միջազգային մրցաշարերում»,-հայտարարել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ, Յուրի Պատրիկեևի անձնական մարզիչ Սամվել Գևորգյանը:

36-ամյա ըմբիշը Հայաստանի դրոշի ներքո հանդես է գալիս 2005 թվականից:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված