Ըմբշամարտի 2017թ-ի Եվրոպայի առաջնությունը` ՍոչիումԸմբշամարտի 2017թ-ի Եվրոպայի առաջնությունը` Սոչիում

Ըմբշամարտի 2017թ-ի Եվրոպայի առաջնությունը` Սոչիում

15.12.15 15:19
Ըմբշամարտի 2017թ-ի Եվրոպայի առաջնությունը` Սոչիում

2017թ-ին ըմբշամարտի 3 ձևերի` ազատ ոճի, հունահռոմեական ոճի ու կանանց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կընդունի ռուսական Սոչին:

Սոչիի թեկնածությունը հաստատվել է դեկտեմբերի 12-13-ը UWW-ի գործկոմի նիստի ընթացքում:

Եվրոպայի լավագույն ըմբիշներին կհյուրընկալի «Այսբերգ» 12-հազարանոց սառցադահլիճը, որում Սոչի-2014-ի ընթացքում կայացել են գեղասահքի ու շորթ-թրեկի մրցումները:

Նշենք, որ Ռուսաստանը ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունն ընդունել է 3 անգամ` ԽՍՀՄ օրոք 1976թ-ին Լենինգրադում ու 2006թ-ին Մոսկվայում մրցել են ազատոճայիններն ու հունահռոմեականները, իսկ 2000թ-ին Մոսկվայում մրցել են միայն հունահռոմեական ոճի ըմբիշները:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված