БИТВА 20. Խաչատրյանի 1-ին պարտությունը FIGHT NIGHTS -ումБИТВА 20. Խաչատրյանի 1-ին պարտությունը FIGHT NIGHTS -ում

БИТВА 20. Խաչատրյանի 1-ին պարտությունը FIGHT NIGHTS -ում

12.12.15 09:28
БИТВА 20. Խաչատրյանի 1-ին պարտությունը FIGHT NIGHTS -ում

Մոսկվայի «Ռոսիա» սրահում երեկ ուշ երեկոյան կայացավ FIGHT NIGHTS "БИТВА 20" մրցաշարը, որի շրջանակներում` հայերիս առավելապես հետաքրրող մրցամարտում հանդիպեցին Հայաստանը ներկայացնող Դավիթ Խաչատրյանն ու Ռուսաստանը ներկայացնող դաղստանցի մարտիկ Ախմեդ Ալիևը:

1-ին ռաունդում մարտիկները երկար ժամանակ ակտիվ գործողությունների չէին դիմում` զգուշորեն ուսումնասիրելով մրցակցին, ապա նախ ուղիղ հարված հասցրեց Խաչատրյանը, հետո` պատասխան կոմբինացիա ձեռնարկեց Ալիևը` ձեռքով հարվածելով, անսպասելիորեն քաշը մյուս ոտքին տեղափոխելով ու հարվածելով Դավթի ծնոտին, այնուհետև մեր մարտիկին պարտեր տեղափոխելով:

Որպես այդպիսին` 1-ին ռաունդը մարտիկներից որևէ մեկի էական առավելությունը չընդգծեց: 2-րդ ռաունդն ավելի ակտիվ սկսեց Դավիթ Խաչատրյանը, սակայն տհաճ ու պատահական մի դրվագի պատճառով ամեն բան խառնվեց իրար. Ալիևը պատահաբար մատը «մտցրեց» Դավթի աչքը, ինչի արդյունքում մեր մարտիկը ստիպված էր դիմել բժիշկներին, իսկ մրցավարն էլ բժիշկների հորդորով կանգնեցրեց մարտը, սակայն Դավիթն իր պատասխանատվությամբ պնդեց` մարտը շարունակելու հարցում:

Հետագայում արդեն այդ վնասվածքը իր հետքը թողեց մրցամարտի վրա: Պարտերում մինչ այս անկասելի Խաչատրյանը զիջում էր Ալիևին հենց այդ դիրքում: Արդյունքում` բոլոր 3 մրցավարները 3 ռաունդներում գրանցեցին միևնույն` 30:27 հաշիվը հօգուտ դաղստանցի մարտիկի: ProFC վարկածով աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանն իր 1-ին պարտությունը կրեց FIGHT NIGHTS մրցաշարերում:

Նշենք, որ մրցաշարի մասնակից, Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենալից Հրաչիկ Ենգիբարյանը հաղթեց ղազախ Կանատ Դոսմագոմբետովին, իսկ Ալեկսանդր Մարկոսյանն էլ պարտվեց Ռաշիդ Աբդուրախմանովին:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված