Իսլամ Բեգիդով. «Ալիևը պիտի զգուշանա Խաչատրյանից»
09.12.15 10:37
FIGHT NIGHTS մրցաշարերի մասնակից, ձեռնամարտի աշխարհի առաջնության մրցանակակիր Իսլամ Բեգիդովը խոսել է 2 օրից` դեկտեմբերի 11-ին կայանալիք Դավիթ Խաչատրյան-Ախմեդ Ալիև մրցամարտի իր ակնկալիքներից:
«Դավիթ Խաչատրյանն ու Ախմեդ Ալիևը երկունս էլ լավ ու ուժեղ մարտիկներ են:
Ես վանդակում մրցամարտել եմ թե' Դավթի ու թե' Ախմեդի հետ, սակայն ինձ համար ավելի բարդ էր Դավթի հետ մրցամարտելը, քանի որ նա միօրինակ չի գործում թե' պարտերում ու թե' ձեռնականգ:
Ախմեդ Ալիևը հարվածամարտիկ է, ինչը գաղտնիք չէ ոչ ոքի համար:Ես անկեղծորեն ցավելու եմ Ալիևի համար, սակայն եթե այս մրցամարտը ձգձգվի, ապա ավելի բարձր կլինեն Խաչատրյանի շանսերը: Բայց եթե դրան բանը չհասնի, ապա Ալիևը կհաղթի ու կկհաղթի նոկաուտով: Ախմեդի հարվածներն ավելի ծանր են, քան Խաչատրյանինը:
Դավիթը ձեռնականգ նույնպես վտանգավոր է, նա վտանգավոր կապ ունի, երբ ապպերկոտ խոցում է ու դրանից հետո միանգամից անցնում պայքարի: Ա՜յ դրանից եմ ուզում Ախմեդին զգուշացնել: Պետք է տարածություն պահել ու սեփական մարտը թելադրել: Խաչատրյանը կսեղմի, մերձամարտի կանցնի, նա լավ ֆիզիկա ունի, այդ պատճառով էլ նրա հետ պետք է ձեռնականգ մրցել ու ոչ մի դեպքում մերձամարտի հնարավորություն նրան չտալ»,-ասել է Բեգիդովը:
Հիշեցնենք, որ Խաչատրյանը Բեգիդովի հետ մրցամարտեց այս տարվա հունիսին` FIGHT NIGHTS "Битва 19" մրցաերեկոյի ընթացքում` 3 ռաունդանոց մենամարտում հաղթելով մրցավարներ միաձայն որոշմամբ:

