Ալիև. «Դավիթ, պատրաստվի՛ր, գեղեցիկ մրցամարտ կկազմակերպենք»
03.12.15 17:49ProFC վարկածով աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանը իր հաջորդ մենամարտը կանցկացնի դեկտեմբերի 11-ին: Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ դեկտեմբերի 11-ին Մոսկվայի «Ռոսսիա» Պետական կենտրոնական համերգասրահում կկայանա FIGHT NIGHTS «Битва 20» մրցաշարը, որի շրջանակներում տեղի կունենա գերսկզբունքային ու շատ սպասված մի մրցամարտ՝ Դավիթ Խաչատրյանի ու Ախմեդ Ալիիևի մասնակցությամբ:
Ալիևի համար այս մրցամարտը գերսկզբունքային է:
«Ես շատ գոհ եմ: Վաղուց էի ուզում Դավթի հետ մրցամարտել, 1 տարուց ավել է՝ սպասում էի իմ հնարավորությանը: Տարբեր պատճառներով մեր հանդիպումը հետաձգվում էր, բայց այժմ բոլոր հանգամանքները մեր օգտին են դասավորվում:
Սա սկզբունքային մրցամարտ է: Դավիթը հաղթել է իմ հայրենակիցներից շատերին, այդ պատճառով էլ ես ուզում եմ այժմ ութանկյուն մտնել ու ապացուցել, որ այդ հաղթանակները պատահական էին: Կարծում եմ, իմ հայրենակիցները պարզապես սխալ էին մոտեցել այդ մրցամարտերին: Դավիթ, պատրաստվի՛ր, գեղեցիկ մրցամարտ կկազմակերպենք»,-ասել է Ալիևը: