Դավիթ Խաչատրյան. «Ալիևի հետ մրցամարտս վերջ կդնի բոլոր բանավեճերին» (տեսանյութ)Դավիթ Խաչատրյան. «Ալիևի հետ մրցամարտս վերջ կդնի բոլոր բանավեճերին» (տեսանյութ)

Դավիթ Խաչատրյան. «Ալիևի հետ մրցամարտս վերջ կդնի բոլոր բանավեճերին» (տեսանյութ)

03.12.15 11:58
Դավիթ Խաչատրյան. «Ալիևի հետ մրցամարտս վերջ կդնի բոլոր բանավեճերին» (տեսանյութ)

ProFC վարկածով աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանը իր հաջորդ մենամարտը կանցկացնի դեկտեմբերի 11-ին: Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ դեկտեմբերի 11-ին Մոսկվայի «Ռոսսիա» Պետական կենտրոնական համերգասրահում կկայանա FIGHT NIGHTS «Битва 20» մրցաշարը, որի շրջանակներում տեղի կունենա գերսկզբունքային ու շատ սպասված մի մրցամարտ՝ Դավիթ Խաչատրյանի ու Ախմեդ Ալիիևի մասնակցությամբ

Հետխորհրդային տարածքում ամենատպավորիչ ռեկորդների հեղինակ Դավիթը հետաքրքիր մրցամարտ է ակնկալում:

«Բավական ժամանակ է՝ ԶԼՄ-ներից տեղեկանում ենք, որ Ախմեդ Ալիևը շատ է ուզում ինձ հետ մրցամարտել: Այս թեմայով շատ քննարկումներ եղան՝ ո՞վ է ավելի ուժեղ, ո՞վ՝ թույլ: Այնպես որ՝ թիմի հետ որոշեցինք ու եկանք այն եզրահանգմանը, որ հետաքրքիր մրցամարտ կլինի, որն էլ վերջակետ կդնի այս բոլոր բանավեճերին:

Իմ վերջին մրցամարտը ես անցկացրել եմ Սուլթան Աբդուրազակովի հետ: Մարտը շատ տեսարժան ստացվեց, սակայն ես բացարձակ գոհ չեմ ինձանից, քանի որ լավագույն մարզավիճակում չէի ու անչափ հոգնած էի:

Դաղստանցիները պատրաստման հիանալի դպրոց ունեն ու շատ լավ սպարրինգ-մրցակիցներ: Նրանք միշտ էլ ոգով ուժեղ են ու չեն «վառվում» մրցամարտի ընթացքում, համարձակորեն առաջ են գնում… Նրանց հետո միշտ էլ ծանր է մրցամարտելը, բայց առայժմ ինձ մոտ լավ է ստացվում:

Ախմեդ Ալիևը լավ է հարվածում, արագ ձեռքեր ու ոտքեր ունի: Ինչ վերաբերում է իմ մարտավարությանն, ապա ես կմրցամարտեմ այնպես՝ ինչպես առաջ: Միայն թե այժմ ավելի զգույշ կլինեմ, քանի որ Ախմեդը վտանգավոր մրցակից է»,-ասել է Դավիթ Խաչատրյանը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված