Վահե Բադալյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոնՎահե Բադալյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Վահե Բադալյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
28.11.15 21:49Լեհաստանի Կոլոբժեկ քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող 52 կգ քաշային Վահե Բադալյանը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը:
Ինչպես տեղեկացնում է բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը՝ եզրափակիչ մենամարտում մեր մարզիկը պարտվեց Անգլիան ներկայացնող Աքաշ Թուքիրին և դարձավ արծաթե մեդալակիր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ բրոնզե մեդալ էր նվաճել Ալեն Դանիելյանը:
Այսպիսով, հայ մարզիկներն ավարտեցին իրենց մրցելույթները Եվրոպայի երիտասարդական առաջնությունում և հայրենիք կվերադառնան մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալով:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն
Ամենաընթերցված