Ուորիքը՝ 3-րդ ստյուարդՈւորիքը՝ 3-րդ ստյուարդ

Ուորիքը՝ 3-րդ ստյուարդ

26.11.15 14:07
Ուորիքը՝ 3-րդ ստյուարդ

Արշավորդների բրիտանական ակումբի նախագահ, F1-ի նախկին արշավորդ Դերեք Ուորիքը հրավիրվել է Աբու-Դաբիի գրան-պրի՝ որպես 3-րդ ստյուարդ:

Նրա հետ միասին մրցարշավային ուիք-էնդի ընթացքում կաշխատեն FIA-Ի նախագահի տեղակալ Գերի Կոննելին ու Porsche Supercup-ի ստյուարդների մշտական ներկայացուցիչ Սթիվ Սթրինգվելլը:

Նշենք, որ այս տարի Մելբուրնում. Մոնակոյում ու Օսթինում երրորդ ստյուարդը Թոմ Քրիստանսենն էր, Սեպանգում՝ Միք Դուենը, Շանհայում Ու Մեխիկոյում՝ Մարկ Բլանդելլը, Բահրեյնում ու Բրազիլիայում՝ Միկա Սալոն, Իսպանիայում, Կանադայում՝ Ալան Ջոնսը, Մեծ Բրիտանիայում՝ Նայջել Մենսելլը, Էմանուելե Պիիրոն՝ Հունգարիայում, Բելգիայում ու Ճապոնիայում, Ավստրիայում ու Իտալիայում՝ Դենի Սալլիվանը, իսկ Սինգապուրում՝ Մարտին Դոնելլին:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված