DRS 2 գոտի՝ Յաս ՄարինայումDRS 2 գոտի՝ Յաս Մարինայում

DRS 2 գոտի՝ Յաս Մարինայում
26.11.15 10:25
Մրցաշրջանի եզրափակիչ՝ Աբու-Դաբիի գրան-պրիից առաջ FIA-ն հաստատել է «Յաս Մարինա» մրցուղում DRS 2 գոտիների առկայությունը:
Ինչպես նախորդ տարի, այնպես էլ հիմա 1-ին գոտում մեքենաների միջև ինտերվալի հաշվման կետը 7-րդ շրջադարձից 40մ առաջ է ու արշավորդները կարող են հակաթևի կառավարելի էլեմենտի դիրքը փոխել 7-րդ ու 8-րդ շրջադարձերի արանքում՝ 390մ անց:
DRS երկրորդ գոտու՝ մեքենաների միջև ինտերվալի հաշվման կետը գտնվում է 9-րդ շրջադարձից 50մ անց, ակտիվացման կետը՝ 10-րդ շրջադարձի ապեքսում:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված