Ալեն Դանիելյանն ու Վահե Բադալյանը 1/4 եզրափակչում հաղթեցին թուրք մարզիկներինԱլեն Դանիելյանն ու Վահե Բադալյանը 1/4 եզրափակչում հաղթեցին թուրք մարզիկներին

Ալեն Դանիելյանն ու Վահե Բադալյանը 1/4 եզրափակչում հաղթեցին թուրք մարզիկներին

26.11.15 09:59
Ալեն Դանիելյանն ու Վահե Բադալյանը 1/4 եզրափակչում հաղթեցին թուրք մարզիկներին

Լեհաստանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում երեկ ռինգ դուրս եկան Հայաստանի հավաքականի անդամներ՝ 49 կգ քաշային Ալեն Դանիելյանն ու 52 կգ քաշային Վահե Բադալյանը:

Մեր 2 բռնցքամարտիկներն էլ քառորդ եզրափակիչում հաղթանակ տոնեցին Թուրքիայի ներկայացուցիչների նկատմամաբ և դուրս գալով կիսաեզրափակիչ՝ առնվազն ապահովեցին բրոնզե մեդալներ: Վահեն հաղթեց Բատուհան Ցիֆտչիին, իսկ Ալենը առավելության հասավ Բուրակ Յուցելի նկատմամբ:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը՝ կիսաեզրափակիչում Ալենը մրցելու է Ադրբեջանը ներկայացնող Ռուսլան Ռուստամովի հետ: Վահեի մրցակիցը դեռևս հայտնի չէ:

Կիսաեզրափակիչ մենամարտերը տեղի կունենան նոյեմբերի 27-ին:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված