Հեմիլթոնը երազում էր Սուպերմեն կամ Այրթոն Սեննա դառնալՀեմիլթոնը երազում էր Սուպերմեն կամ Այրթոն Սեննա դառնալ

Հեմիլթոնը երազում էր Սուպերմեն կամ Այրթոն Սեննա դառնալ

25.11.15 12:43
Հեմիլթոնը երազում էր Սուպերմեն կամ Այրթոն Սեննա դառնալ

Աշխարհի եռակի չեմպիոն, Mercedes-ի արշավորդ Լյուիս Հեմիլթոնը պատմել է, թե ինչպես է սկսել հետևել F1-ին ու ինչի մասին է երազել:

«Ես սկսել եմ F1-ին հետևել մոտավորապես 5 տարեկանում: Ու այն ժամանակ երազում էի կամ Սուպերմեն դառնալ, կամ Այրթոն Սեննա: Իհարկե, ես կնախընտրեի Սուպերմեն լինել, չէ որ դա զիլ է: Բայց ակնհայտ է, որ դա անհնար է: Ու համ էլ ես երբեք չէի ենթադրում, որ վերջնահաշվում դառնալու եմ F1-ի արշավորդ:

Եթե կյանքում կա մի բան, որը դուք շատ եք ուզում, երբե՛ք թույլ մի տվեք որևէ մեկին ասել, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվի: Թույլ մի տվեք մեծերին ասել, որ դուք չեք կարողանա դա անել: Ուսուցիչներն ու այլ երեխաների ծնողները ասում էին ինձ, որ ես չեմ կարող հասնել այն բանին, ինչ ուզում եմ:

Երբեք չի կարելի կորցնել հավատը սեփական անձի նկատմամբ»,-ասել է Հեմիլթոնը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված