Ֆյուրի. «Կամ Կլիչկոն կտա իմ ուզած ձեռնոցները, կամ մրցամարտը չի կայանա»Ֆյուրի. «Կամ Կլիչկոն կտա իմ ուզած ձեռնոցները, կամ մրցամարտը չի կայանա»

Ֆյուրի. «Կամ Կլիչկոն կտա իմ ուզած ձեռնոցները, կամ մրցամարտը չի կայանա»

25.11.15 10:29
Ֆյուրի. «Կամ Կլիչկոն կտա իմ ուզած ձեռնոցները, կամ մրցամարտը չի կայանա»

Բրիտանացի գերծանրքաշային Թայսոն Ֆյուրին սպառնում է հրաժարվել ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ մրցամարտից:

«Կլիչկոն առանց այն էլ իր համար սակարկեց ու հասավ բոլոր առավելություններին, իսկ ինձ պետք են այն ձեռնոցները, որոնցում ես ձեռքերս չեմ կոտրի: Այն բանից հետո, ինչ ես նրան նոկաուտ կուղարկեմ, ես շարունակելու եմ կարիերաս, այդ պատճառով էլ ձեռքերս ինձ պետք են, որպեսզի մյուսներին ծեծեմ:

Ինձ պետք են ուղղակի նորմալ ձեռնոցներ: Կամ նա կհամաձայնի ինձ տալ այն ձեռնոցները, որոնք ես եմ ուզում, կամ մրցամարտը չի կայանա: Միակ երկընտրանքը բաց ձեռքերով մարտն է»,-ասել է Ֆյուրին:

Հիշեցնենք, որ Ֆյուրի-Կլիչկո մրցամարտը նախատեսված է անցկացնել նոյեմբերի 28-ին՝ Դյուսսելդորֆում:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված