Գերմանացիներն 1-ին անգամ 9 տարվա ընթացքում պարտվեցին Ազգերի գավաթում (տեսանյութ)Գերմանացիներն 1-ին անգամ 9 տարվա ընթացքում պարտվեցին Ազգերի գավաթում (տեսանյութ)

Գերմանացիներն 1-ին անգամ 9 տարվա ընթացքում պարտվեցին Ազգերի գավաթում (տեսանյութ)

21.11.15 15:18
Գերմանացիներն 1-ին անգամ 9 տարվա ընթացքում պարտվեցին Ազգերի գավաթում (տեսանյութ)

Ավարտվել է Ազգերի գավաթը 2015թ-ի Չեմպիոնների մրցավազքի շրջանակներում: Ազգերի գավաթի խաղարկությունն անցնում էր այս օրերին՝ Լոնդոնում: Եզրափակչում հանդիպեցին Գերմանիայի ու Անգլիայի թիմերը՝ համապատասխանաբար Սեբաստյան Ֆետտել-Նիկո Հյուլկենբերգ ու Էնդի Պրիոլ-Ջեյսոն Պլատո զույգերը: Հիմնական 2 մրցերթերը հաղթողին չեն որոշել, ուստի՝ թայ-բրեյքում հանդիպել են դրանց հաղթողները, որտեղ սուր պայքարում Պրիոլը հաղթեց Հյուլկենբերգին ու այդպիսով Անգլիայի համար ձեւակերպեց Ազգերի գավաթում 1-ին հաղթանակը Չեմպիոնների մրցավազքի շրջանակներում:

Նշենք նաեւ, որ սա գերմանացիների առաջին պարտությունն է վերջին 9 տարիների ընթացքում. մինչ այս Ֆետտելի ու Շումախերի թիմը 6 անգամ անընդմեջ հաղթանակ էր տոնել, իսկ անցած տարի Ազգերի գավաթի խաղարկությունը չի անցկացվել: 2013թ-ին Չեմպիոնների մրցավազքը չի անցկացվել:

1-0. Էնդի Պրիոլ — 1:02.8025
Սեբաստյան Ֆետտել +1.0734

1-1. Նիկո Հյուլկենբերգ — 1:06.6653
Ջեյսոն Պլատո +0.7992

2-1. Էնդի Պրիոլ — 1:04.9531
Նիկո Հյուլկենբերգ +1.8075

Այսօր, Երեւանի ժամանակով 19:00-ին կկայանան անձնական մրցերթերը, որոնք էլ չեմպիոնների չեմպիոնին կբացահայտեն:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված