Աբրահամ-Մուրրեյ. կայացել է կշռման արարողությունը (լուսանկարներ)Աբրահամ-Մուրրեյ. կայացել է կշռման արարողությունը (լուսանկարներ)

Աբրահամ-Մուրրեյ. կայացել է կշռման արարողությունը (լուսանկարներ)

20.11.15 21:58
Աբրահամ-Մուրրեյ. կայացել է կշռման արարողությունը (լուսանկարներ)

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը կայանալու է նոյեմբերի 21-ին, Գերմանիայի Հանովեր քաղաքի ''TUI Arena''-ում: Մրցակիցն է 33-ամյա բրիտանացի Մարտին Մուրրեյը:

Այսօր` նոյեմբերի 20-ին, կայացել է բռնցքամարտիկների կշռման արարողությունը. Արթուր Աբրահամի քաշը կազմել է 76.2 կգ, իսկ Մարտին Մուրրեյինը՝ 76.0 կգ:

Այս մասին տեղեկացնում է Արթուր Աբրահամի հայաստանյան մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը:

Մենամարտը ցուցադրվելու է գերմանական SAT1 հեռուստաընկերության ուղիղ եթերում, նոյեմբերի 21-ին, սկիզբը Գերմանիայի ժամանակով ժամը 22:20, նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, Հայաստանի ժամանակով` լույս նոյեմբերի 22-ի գիշերը, սկիզբը ժամը 1:20:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված