Renault-ն չի պատրաստվում պահպանել Lotus-ի անվանումըRenault-ն չի պատրաստվում պահպանել Lotus-ի անվանումը

Renault-ն չի պատրաստվում պահպանել Lotus-ի անվանումը

20.11.15 14:26
Renault-ն չի պատրաստվում պահպանել Lotus-ի անվանումը

Renault-ի գործադիր տնօրեն Սիրիլ Աբիտեբուլը հերքել է խոսակցություններն այն մասին, որ F1 գալու դեպքում կազմակերպությունը ծրագրում է սկզբնական շրջանում պահպանել թիմի Lotus անվանումը՝ իմիջիայն կորուստներից խուսափելու նպատակով:

«Եթե Renault-ն ավարտի Lotus-ը ձեռքբերման գործարքն, ապա թիմը 2016թ-ին կանվանափոխվի: Սպասելու պատճառներ չկան:

Գոյություն ունի թիմի անվան վերաբերյալ որոշակի մարտավարություն, մենք գիտենք, թե ինչու ենք պատրաստվում F1 գալ ու գիտենք, թե որ ապրանքանիշն ենք ուզում առաջ տանել: Renault-ն լավ բրենդ է, բայց կանցերնը նաեւ այլ բրենդեր ունի:

Ամեն դեպքում, ես ոչինչ ասել չեմ կարող, քանի դեռ պաշտոնապես անոնսավորված չէ Lotus-ի հետ համաձայնագիրը»,-ասել է Աբիտեբուլը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված